Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Հիմա էլ չենք թաքնվում արևից, հիմա արևն է մեզնից թաքնվում

Հիմա էլ չենք թաքնվում արևից, հիմա արևն է մեզնից թաքնվում
21.10.2025 | 19:17

Աշունը կաթիլ-կաթիլ եկավ՝ կտկտաց տանիքներին, չռռաց ասֆալտին, խշշաց մեքենաների անիվների տակ, փողոցները լվաց ամառվա վերջին հետքերից, ամառվա հոտերից, ամառվա գույներից։ Երկրագունդը թեքվեց դեպի ձմեռ, ամառը էլ չի երևում հորիզոնին։

Վերջ, արդեն անցանք խաշի ու թփով տոլմայի ռուբիկոնը, շնչեցինք ձմեռային սխտորի հոտը, մի թեթև դողացինք։ Ձմերուկը տխուր ու միայնակ բազմել ա խանութի ցուցափեղկին՝ էլ չի ուտվում, հիմա տաք ճաշի, թեյի ժամանակն ա։ Հիմա տաքն ա հաճելի։

Հիմա էլ չենք թաքնվում արևից, հիմա արևն ա մեզնից թաքնվում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5336

Մեկնաբանություններ